Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դատարանի ներսում կատարվածը խայտառակություն էր». Ծառուկյանի պաշտպանը՝ Վերաքննիչի որոշման մասին

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Գագիկ Ծառուկյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների բողոքը: Պաշտպանական թիմը, հիշեցնենք, բողոքարկել էր ԲՀԿ նախագահին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:

Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանի ներսում կատարվածը համարել է խայտառակություն՝ ընդգծելով, որ մի օր տեղի ունեցած հանցավոր երևույթները կբացատրեն: Կոշտ գնահատականներ են հնչեցրել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Նրանց պնդմամբ՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հաշվեհարդար: