Search
Close this search box.

Վահան Բադասյանի դեպքի մասին այս պահին կհայտնեմ միայն մի քանի կարևոր տեղեկություն. Հայկ Մարտիրոսյան

Ելնելով անձնականության գաղտնիության, ինչպես նաև ոչ անհրաժեշտ տեղեկատվություն չհրապարակելու հրամայականից` Վահան Բադասյանի դեպքի մասին այս պահին կհայտնեմ միայն մի քանի կարևոր տեղեկություն.

Վահան Բադասյանի ղեկավարած ուժերը ենթարկվել են օդային հարձակման` թշնամու անօդաչու թռչող սարքի կողմից:

Հարձակման պահին Բադասյանը` հարավային ուղղությամբ իր հրամանատարության տակ գտնվող զորախմբի հետ խիստ պատասխանատու մարտական առաջադրանք կատարելիս է եղել:

Դատելով հարակից հանգամանքներից` թշնամին, թերևս գիտակցելով թիրախի ռազմական և խորհդանշական կարևորությունը` նախ թիրախավորել է հենց Բադասյանին:

Բադասյանն այս պահին Հայաստանի բժշկական կենտրոններից մեկում է: Այս պահին գիտակցություն չունի:

Քննարկվում է բժշկական անհրաժեշտ գործողությունների պլանը: Վնասվածքները թեթև չեն:

Վիճակը բժիշկներն այս պահի դրությամբ գնահատում են ծանր: