Search
Close this search box.

Հայտնաբերվել է ուղղաթիռի ճշգրիտ վայրը, ազդանշան է ստացվել ուղևորի բջջային հեռախոսից

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Իրանական Tasnim գործակալությունը, վկայակոչելով Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի բանակի հրամանատարին, հայտնում է, որ պարզվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի կործանված ուղղաթիռի ճշգրիտ վայրը։

Հստակեցվում է, որ ազդանշան է ստացվել ուղղաթիռից և անձնակազմի անդամներից մեկի բջջային հեռախոսից։

«Հենց հիմա մենք զինված ուժերով մեկնում ենք այդ տարածաշրջան և հուսով եմ լավ լուր տալ ժողովրդին։ Զինված ուժերի 30%-ը և ավելին ներկա է տարածաշրջանում»,- ասել է բարձրաստիճան զինվորականը։