Search
Close this search box.

Թուրքիայի ԱԳ նախարարը գնաց Բաքու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Ադրբեջան, որտեղ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունը: «Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան: Այցի ընթացքում նրան կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա նաև կարծիքներ կփոխանակի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ Լեռնային Ղարաբաղում տիրող ընթացիկ իրավիճակի և այլ տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: