Search
Close this search box.

«Ունենք զոհեր». Արծրուն Հովհաննիսյան

«Գիշերը Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակվել են ընթանալ մարտեր, դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ՝ երեկ, բայց տեղ-տեղ եղել են հրետանային հրետակոծություններ: Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն անցել է հարձակողական լայնածավալ գործողությունների, որի մասին արդեն հայտնել ենք: Այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Ա. Հովհաննիսյանը: «Հակառակորդը կիրառում է բազում միջոցներ, այդ թվում՝ հեռահար ճշգրիտ միջոցներ, մեծ քանակությամբ հրետանի. մեր ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են դրանց: Ցավոք, ունենք զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք: Հակառակորդը ևս կրել է կենդանի ուժի ու զրահատեխնիկայի կորուստներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Մանրամասը՝ տեսանյութում: