Search
Close this search box.

Մի քանի օրից Հայաստան կմատակարարվի ռուսական զենքի նոր խմբաքանակ. Սերժ Սարգսյան

 

«Այս տարվա վերջում մենք կիրագործենք դեռևս նախորդ համաձայնագիրը: Մի քանի օրից մենք սպասում ենք նոր մատակարարումներ, և մինչև տարեվերջ կփակենք նախորդ պայմանավորվածության հետ կապված բոլոր հարցերը», – ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը РИА Новости-ին տված հարցազրույցում:

«Մենք Երևանում արդեն ստորագրել ենք նոր պայմանագիր, այն պետք է անցնի ռուսական և հայկական բոլոր գերատեսչություններով, այնուհետև` վավերացման ընթացակարգը, և դրանից հետո մենք կսկսենք աշխատել ռուսական կողմի համապատասխան արտադրողների հետ` այս ծրագիրն իրականացնելու համար: Ցավոք, շատ արագ դա չի ստացվի», – նշել է Հայաստանի նախագահը:

Հիշեցնենք, որ 2015թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված պայմանագրով Ռուսաստանը 200 միլիոն դոլարի պետական արտահանման վարկ էր տրամադրել Հայաստանին, որով մեր երկիրը պետք է ռուսական արտադրության զինավառություններ ձեռք բերեր: