Search
Close this search box.

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը:

«Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Վլադիմիր Պուտինը լրջագույն մտահոգություն է հայտնել՝ կապված շարունակվող մարտական գործողությունների հետ: Հատկապես նշվել է կրակի դադարեցման անհրաժեշտությունն ու միջոցների ընդունումը՝ ճգնաժամի ապաէսկալացիայի նպատակով»,-հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: