Search
Close this search box.

Հնարավոր է անծանոթ հեռախոսահամարներից ստանաք SMS-ներ մեր զինծառայողների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի, ինչպես նաև զինտեխնիկայի և տարածքների կորուստների վերաբերյալ․ ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն տարածելու և բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով հնարավոր է անծանոթ բջջային հեռախոսահամարներից ստանաք SMS-հաղորդագրություններ մեր զինծառայողների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի, ինչպես նաև զինտեխնիկայի և տարածքների կորուստների վերաբերյալ:

Հետևե՛ք միայն պաշտոնական լրահոսին»: