Search
Close this search box.

Արցախի պաշտպանության նախարարը ներկայացրել է առաջնագծում տիրող վիճակը

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հոկտեմբերի 29-ին, ընդունել է «Պատմության եւ մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում հերթական այցով պաշտպանության բանակում գտնվող Հայաստանի Հանրապետության գիտության եւ մշակույթի ճանաչված գործիչներին՝ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ:

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպմանը բանակի հրամանատարը նման նախաձեռնություներն ու ծրագրերը համարել է պահանջված ու անհրաժեշտ՝ նաեւ շնորհակալություն հայտնելով հյուրերին տարիներ շարունակվող արդյունավետ համագործակցության համար:

Ներկաների խնդրանքով Լեւոն Մնացականյանը ներկայացրել է նաեւ առաջնագծում առկա իրադրությունը, խոսել բանակաշինության ընթացիկ փուլի զարգացումներից: