Search
Close this search box.

Հրապարակվել է Մինսկում ուժայինների կողմից ցուցարարի սպանության տեսանյութը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Անչափահասներին և նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում դիտել տեսանյութը: 

Հրապարակվել է օգոստոսի 10-ին Մինսկում տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակից Ալեքսանդր Տարայկովսկու սպանության տեսանյութը, գրում է meduza.io կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Տարայկովսկու ձեռքին ոչինչ չկա, այն դեպքում, որ Բելառուսի ներքին գործերի նախարարությունում ավելի վաղ հայտարարել էին, թե ցուցարարը ցանկացել է պայթուցիկ նետել ուժայինների ուղղությամբ, սակայն այն պայթել է նրա ձեռքի մեջ, ինչի հետևանքով էլ նա մահացել է: