Search
Close this search box.

Հրապարակվել է Բեյրութի պայթյունին ամենամոտ հեռավորության վրա արված տեսանյութը

Al Arabiya կայքը հրապարակել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի՝ ամենամոտ հեռավորության վրա արված տեսանյութը: Ստորև ներկայացված կադրերը ֆիքսվել են նավահանգստի դիմաց գտնվող բնակելի շենքի պատշգամբից: Այն գտնվել է հենց այն պահեստի դիմաց, որտեղ պահվում էր պայթյունի պատճառ դարձած ամոնիումի նիտրատը:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով զոհերի թիվն անցնում է 130-ը, վիրավորների՝ 5 հազարը: Զոհված հայերի թիվը հասնում է 11-ի: