Search
Close this search box.

Ամուլսարում մեքենան անցել է ցուցարարի ոտքի վրայով

Ինչպես արդեն հայտնել ենք, լարված իրավիճակ է Ամուլսարում, քիչ առաջ ոստիկանական ավտոմեքենան տրորեց քաղաքացիներից մեկի ոտքը: Նրան դեռ մասնագիտական օգնություն չի ցուցաբերվել, առաջին բուժօգնություն են ցուցաբերում քաղաքացիները: Տուժածն ուղիղ եթերում հաստատեց՝ իրեն «Վիլիսով» վրաերթի ենթարկածը ոստիկան էր:

«Սա կարելի ա նկարել ու ուղարկել Ալիևին, թող տենա՝ ուրախանա»,- ասում են զայրացած պահապանները:

ԱԺ «Լուսավոր Հայասատան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով մարզային ոստիկանապետ Գևորգ Ազիզյանին, հետաքրքրվեց՝ վերջինս տեղյա՞կ է, որ ոստիկանական ավտոմեքենայով անցել են քաղաքացիներից մեկի ոտքի վրայով: Ազիզյանն արձագանքեց, թե տեղյակ չէ, բայց եթե անգամ եղել է նման դեպք, պետք է դրա վերաբերյալ համապատասխան հաղորդում ներկայացնել:

«Երևի անզգուշությամբ է եղել, որովհետև դիտավորությամբ չէր կարող նման բան լինել: Հրմշտոցի մեջ ամեն ինչ կարող է լինել»,-ասաց Ազիզյանը: