Search
Close this search box.

Ոստիկանությունը՝ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի կազմակերպած փարթիի մասին

Սոցկայքը շարունակում է քննարկել իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի կազմակերպած փարթին: Ամեն դեպքում օգտարերերը պնդում են, որ հենց Սարգսյանն է կազմակերպել փարթին, որը տեղի է ունեցել հենց նրան պատկանող «օբյեկտում»:

Նշենք, որ հավաքույթի մասնակիցները, բնականաբար, դիմակ չեն կրել:

Analitik.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն նշեց, որ Ոստիկանության մարզային վարչության ծառայողները, տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ այցելել են նշված հաստատություն և ներկայումս համապատասխան աշխատանքներ են իրականացնում: