Search
Close this search box.

«Ժողովուրդ». Վարչապետի աչքերը բացվեցի՞ն. «Բարեփոխումները» մնացել են թղթի վրա

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը խոստովանել է, որ իրենց «բարեփոխումները» մնացել են թղթի վրա:

«Մտավախություն ունենք, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա, հանձնարարականները գնում են, տեղերում իրագործվում է մի մասը կա՛մ ոչ լիարժեք, կա՛մ յուրաքանչյուրը մեկնաբանում է իր պատկերացմամբ»,- ասել է նա:

Փաստորեն, Կարեն Կարապետյանն ասել է այն, ինչի մասին խոսվում էր տևական ժամանակ: Միայն թե հետաքրքիր է՝ ինչու է հիմա նման հայտարարություն անում. չէ՞ որ ընդամենը վերջերս կառավարության անդամները փորձում էին մարդկանց համոզել, թե իրենց որդեգրած տնտեսական զարգացման մոդելն արդարացնում է, և որ իրենք աննախադեպ հաջողություններ են գրանցում: Թե՞ տնտեսական վերջին ցուցանիշների հրապարակմամբ, երբ պարզ դարձավ, որ հունվար-սեպտեմբեր ամիսներին աճի տեմպերը նկատելիորեն դանդաղել են, բացվեցին վարչապետի աչքերը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: