Search
Close this search box.

Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ հաստատվել է նոր տիպի կորոնավիրուս:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:

«Ընդհանուր առմամբ ինքն իրեն լավ է զգում, սակայն 37.1 կամ 37.2 աստիճան ջերմություն է ունենում, երեկոյան մի փոքր բարձրացել էր: Ինձ հայտնել էին նաև, որ Գագիկ Ծառուկյանի մոտ թեթև թոքաբորբի ախտանշաններ են նկատվում»,- նշեց Խաչատրյանը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններում կան նաև այլ վարակվածներ:

Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը տեսնայութ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել:

Տեսանյութում նա ասում է, որ բարի մարդկանց կորոնավիրուս չի կպնում, սակայն ինչպես այսօր տեղեկացրել էինք, նրա որդին վարակվել է կորոնավիրուսով:

«Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում:

Առողջություն բոլոր վարակակիրներին:

Աստված պահապան մեզ բոլորիս»,-ասվում է գրառման մեջ: