Search
Close this search box.

Ոստիկանապետը նոր նշանակումներ է կատարել ոստիկանությունում

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է կադրային փոփոխություններ կատարել ոստիկանությունում:

Ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանը ազատվել է Ոստիկանության Սեւանի բաժնի պետի պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ջանիկյանը նշանակվել է Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ։

Ոստիկանապետը նշանակում է արել նաեւ Չարենցավանի ոստիկանությունում: Չարենցավանի ոստիկանության պետ Սամվել Տոնոյանը թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Ոստիկանապետի  հրամանով Վիգեն Աղեկյանը նշանակվել է Սեւանի ոստիկանապետ:

Այս տեղեկությունները հաստատել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: