Search
Close this search box.

Շնորհավորում եմ ՀՀ ճանապարհային ոստիկանությանը

Վերջապես, տասնյակ տարիներ անց, Ճանապարհային Ոստիկանություն / Road Police of the Republic of Armeniaը, ՀՀ քաղաքացիներին տրվող վարորդական իրավունքի վկայականների վրա առկա` ՀՀ հոլոգրաֆիկ քարտեզում ներկայացնելով ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը, սկսեց հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Ես անկեղծ շնորհավորում եմ ՀՀ Ճանապարհային ոստիկանությանը, քանզի այդ կառույցի պատասխանատուները կարողացան խուսափել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ( ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններ ) պատժից:

Ինչևէ, ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենն այսուհետ առկա է վարորդական իրավունքների քարտեզում և դա է կարևորը: