Search
Close this search box.

Հրապարակվել է Թուրքիայում ինքնաթիռի կործանման տեսանյութը

Թուրքիայի Անկարա նահանգի Բեյփազարը շրջանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել։ Այս պահին թուրքական լրատվամիջոցները չեն հայտնում, թե որն է եղել կործանման պատճառը։ Ինքնաթիռում եղել են 2 օդաչուներ, ովքեր մինչ վթարը կատապուլտ են եղել և փրկվել։

Ուշագրավ է, որ ինքնաթիռի ընկնելու պահի տեսանյութը հայտնվել է համացանցում և լայն տարածում գտել թուրք օգտատերերի շրջանակներում։

Աղբյուրը նշում է, որ դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն։