Search
Close this search box.

Ջուր չի լինելու. «Վեոլիա Ջուրը» տեղեկացնում է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 23-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան համայնքի, այդ թվում Գագարին գյուղի, Վարսեր համայնքի, ինչպես նաև Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: