Search
Close this search box.

Երիտասարդը փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Դավթաշենի կամրջից

Հունիսի 16-ին, ժամը 22:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարների և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի համատեղ ջանքերով կանխվել է Ռազմիկ Պ․-ի (ծնված 1997 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

Այս Բաժնից