Search
Close this search box.

«ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանն ատրճանակից օգտվել գիտի՞». Գառնիկ Իսագուլյան

«Աշխարհում առաջին անգամ հատուկ ծառայությունների ղեկավար է նշանակվում մեկը, ով այդ ծառայության հետ որևէ կապ չունի»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն՝ անդրադառնալով ԱԱԾ պետի փոփոխությանը:

«Մենք մինչև անգամ չգիտենք՝ ո՞վ է Արգիշտի Քյարամյանի հայրը, իսկ մենք հիշում ենք, որ այս հարցի վերաբերյալ մամուլում շատ հրապարակումներ են եղել: Հիմա մենք ինչպե՞ս ենք այս կարևոր կառույցը վստահում նրան: Ինձ հետաքրքրում է՝ Արգիշտի Քյարամյանը երբևէ վառոդի հոտ զգացե՞լ է, կամ ատրճանակից օգտվել գիտի՞, թե՞՝ ոչ»:

Նրա խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վախենում է. «Նա հասկանում է՝ իր շրջապատում այլևս աջակիցներ չեն մնացել, դրա համար էլ ուժայիններում նշանակում է այնպիսի մարդկանց, ովքեր կկատարեն իր հրամանները»,- ասել է Իսագուլյանը:

Այս Բաժնից