Search
Close this search box.

Բժիշկները նշել են կորոնավիրուսով հիվանդների առավել վարակիչ լինելու շրջանը

Կորոնավիրուսով վարակվածներն առավել ակտիվորեն են վարակը տարածում հիվանդության սկզբնական շրջանում: Այս մասին հայտարարություն է տարածել համաճարակաբան, Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-19-ի հսկողության տեխնիկական տնօրեն Մարիա Վան Կերկխովեն:

«Հիմնվելով այն շատ սահմանափակ տվյալների վրա, որոնք մենք այժմ ունենք, կարող ենք ասել, որ մարդու մարմնում շատ վիրուսային մասնիկներ են պարունակվում, երբ այն ախտանիշներ է զարգացնում, հիվանդության հենց սկզբում»,- ասել է փորձագետը։

ԱՄՆ-ում և Գերմանիայում անցկացված ուսումնասիրությունների նախնական արդյունքների համաձայն ՝ COVID-19-ի թույլ և չափավոր ախտանիշներով մարդիկ վարակիչ են հիվանդության սկզբից 8-9 օրվա ընթացքում: Եվ ավելի ծանր ընթացքով դեպքերը վարակիչ են մնում շատ ավելի երկար։

Մասնագետի խոսքերով` ասիմպտոմ վարակակիրները հազվադեպ են տարածում կորոնավիրուսը: Բժիշկներից շատերը դրանում կասկածում էին, ինչը Վան Կերկխովեն բացատրեց, որ նման դեպքերը հազվադեպ են համաշխարհային մասշտաբով: Վարակման դեպքերի մեծ մասը եղել են այն ժամանակ, երբ ախտանիշներով մարդիկ վարակը փոխանցել են օդակաթիլային ճանապարհով։

Այս Բաժնից