Search
Close this search box.

«Վարչապետի պատվիրած ժամացույցը եկա՞վ… 35 հազար դոլար էինք տալու չէ՞». Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը իր էջում գրել է՝

 

Այսօր տաքսու մի վարորդ իմ ծանոթին այսպիսի պատմություն է պատմել. ինչ-որ մի երիտասարդ կին նստել է իր տաքսին եւ «զանգել» մի ինչ-որ տեղ ու մոտավորապես վարել այսպիսի խոսակցություն.

«Մերի Նառան է վարչապետի աշխատակազմից: Վարչապետի պատվիրած ժամացույցը եկա՞վ: Հա՞, ինչ լավ ա: 35 հազար էինք տալու չէ՞:

Դոլա՞ր, թե եվրո: Օկ: Դե մարդ կուղարկեմ, փողը կտա կվերցնի. 35 հազար դոլար»:

Վարորդին տարօրինակ է թվացել այս խոսակցությունը եւ ուղեւորին տեղ հասցնելուց հետո ուշադիր հետեւել է, թե նա ուր է գնում:

Իսկ նա գնացել-նստել է մեկ ուրիշ տաքսի: Նյութի աղբյուրը`http://maxinfo.am/?p=11020&l=am

Այս Բաժնից