Search
Close this search box.

Պավլիկ Մանուկյանին բերման են ենթարկել

«Սասնա ծռեր»-ի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին բերման են ենթարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակից:

Ըստ ոստիկանների՝ Պ. Մանուկյանը խախտել է պարետի որոշումը և այգում զբոսնել է առանց դիմակի։ Նա հրաժարվել է կատարել ոստիկանների պահանջը և չի ենթարկվել վերջինների հորդորին:

Դատական նիստը հետաձգվել է ազատամարտիկի բացակայության պատճառով:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր «Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստն էր։