Search
Close this search box.

Ռուսական ավիաընկերությունները կարող են հուլիսի կեսից վերսկսել միջազգային ավիափոխադրումները

Ռուսական խոշոր ավիաընկերությունները նախատեսում են հուլիսի 15-ից վերսկսել միջազգային ավիափոխադրումներն այն պայմանով, եթե կորոնավիրուսի վարակման դրական դինամիկան պահպանվի և ինքնաթիռներում գործեն խիստ սանիտարական կանոններ։

Интерфакс գործակալության աղբյուրը հայտնել է, որ առաջինը կվերսկսվեն թռիչքները դեպի ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներ, այնուհետև նաև այլ երկրներ՝ կախված սահմանների բացումից։

COVID-19-ի համավարակի պատճառով Ռուսաստանը մարտի վերջից լիովին դադարեցրել էր միջազգային ավիափոխադրումները՝ թույլ տալով միայն չարթերային թռիչքներ երկրի քաղաքացիների վերադարձի համար։

Այս Բաժնից