Search
Close this search box.

«Ժամանակ». Երիտասարդ ՀՀԿ-ականները խուճապի մեջ են. չծառայածներին պաշտոնների իջեցում է սպասվում

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում որոշակի խուճապային տրամադրություններ են նկատվում: Խոսքը մասնավորապես երիտասարդների մասին է, քանի որ բանակում չծառայածների թեման սկսել է շոշափվել հենց իշխանությունների կողմից, ինչը, ըստ որոշ տեղեկությունների, ունենալու է զարգացում և հանգեցնելու է չծառայած, բայց բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց պաշտոնի իջեցման։

Բանն այն է, որ բարձրագույն ղեկավարությանը ներկայացվել են չծառայած նախարարների, փոխնախարարների, աշխատակազմերի ղեկավարների ու ստորաբաժանումների ղեկավարների ցուցակները, ինչը աղետալի պատկերի է հանգեցրել, նրանց գերակշիռ մասը չի ծառայել, իսկ իշխանությունները հասկացնելու են, որ այս իրավիճակում զորակոչ ապահովելը խնդիր է, քանզի մարդիկ տեսնում են, որ չծառայածներ են առաջ գնում, ու փորձում են ամեն գնով իրենց երեխային ազատել բանակից։ Մեր աղբյուրները պնդում են, որ 2018-ին այս իմաստով լուրջ փոփոխություններ կլինեն»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում: