Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են հրավիրված եղել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի որդու հարսանիքին

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ու պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղյակ չեն, որ այս պահին, արտակարգ դրության պայմաններում, տեղի է ունենում ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ Արտակ Դավթյանի որդու հարսանիքը։

Վարչապետի խոսնակը ասաց, որ նման տեղեկություններ չունի, իսկ հարցին, թե վարչապետին ու կառավարության անդամներին շտաբի պետը չի՞ հրավիրել հարսանիքի, հրավերներ չե՞ն ստացել, պատասխանեց՝ «իհարկե ոչ՞։ Դավիթ Տոնոյանի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ նշեց, որ տեղեկությունուններ չունի ՝ նախարարը հրավիրվա՞ծ է, թե՞ ոչ։ Նշենք, որ մենք փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ Դավիթ Տոնոյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։