Search
Close this search box.

COVID-19-ով պացիենտների 70 տոկոսը ոչ ոքի չի վարակում. հետազոտություն

COVID-19 հիվանդությունն ունեցող դեպքերի ճնշող մեծամասնության համար պատասխանատու են այսպես կոչված «սուպեր տարածողները»: Մյուս վարակվածների մեծամասնությունը ոչ ոքի չի վարակում, պնդում են Հոնկոնգից գիտնականները նոր հետազոտության մեջ, հաղորդում է medportal.ru-ն: Հետազոտության նախնական տարբերակը հրապարակված է researchsquare.com-ում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ վարակման նոր դեպքերի 80 տոկոսի համար պատասխանատու է կորոնավիրուսով վարակվածների 20 տոկոսը. այդ երեւույթը կոչվում է սուպեր տարածման էպիզոդներ, երբ մեկ մարդը փոխանցում է վիրուսը փակ տարածքներում կամ տրանսպորտում մեծ թվով մարդկանց: Ուշագրավ է, որ վարակված մարդկանց 70 տոկոսը, ինչպես պարզել են հետազոտողները, չեն փոխանցում վիրուսն այլ մարդկանց:

Ինչպես նշել է հետազոտության համահեղինակ Բեն Քոուլինգը, սուպեր տարածման դեպքերը հանդիպում են ավելի հաճախ, քան թվում է: Եւ դա ցույց է տվել, որ սուպեր տարածման պրոֆիլակտիկան կարող է օգուտ բերել բազմաթիվ մարդկանց: