Search
Close this search box.

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի կարևոր հայտարարությունը

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․

Հարգելի՛ հայրենակիցներ

Հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ իմ հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ ՀԵՐԹԱՊԱՀ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԹԻՎԸ կրկնապատկվել է:

✅Ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող ☎️911 հեռախոսահամարին և ԱԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ Ձեզ անվճար բժշկական խորհրդատվություն կտրամադրեն:

✅#covid19 վարակով և այլ հանգամանքներով պայմանավորված հոգեբանական խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել մեր հոգեբանների հետ նաև հետևյալ հեռախոսահամարներով, որոնք ևս գործում են 24/7 ռեժիմով.
☎️060 712 444,
☎️010 360 684

✅անհրաժեշտության պարագայում կարող եք նաև հեռավար հոգեբանական աջակցություն ստանալ՝ տեսակապի միջոցով
📱viber` +374 41 911 006

ԵՎս մեկ անգամ խնդրում եմ.
✅Մնացեք տանը
✅Խստորեն հետևեք պարետատան ցուցումներին

Հիշեք փրկության՝ ☎️911 հեռախոսահամարը, առողջ եղեք…

Խիղճ և խաղաղություն բոլորիս…