Search
Close this search box.

Ծառուկյանը ասում է` երկիրը հասցրել եք աղետի, իշխանությունը ասում է՝ դա մեզ չի հետաքրքրում, դու փող տուր

Փաշինյան Նիկոլի իշխանությունը հոգեվարքի մեջ է, քանի որ այդ իշխանության անգործությունը երկիրը հասցրել է ծանրագույն աղետի: Բայց նույնիսկ այդ իրավիճակում Փաշինյան Նիկոլի իշխանությանը մի բան է հետաքրքրում՝ փող աշխատել:

Երկիր քաղաքական և տնտեսական էլիտան դարձել է Փաշինյան Նիկոլի իշխանության անհագ ախորժակի զոհը: Հիմա Փաշինյան Նիկոլի իշխանության աչքը Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի վրա է, և նրանք դրա մասին բացահայտ հայտարարում են, մասնավորապես՝ մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի և Սուրեն Պապիկյանի բերանով:

Ծառուկյանը սրանց ասում է, որ դուք երկիրը հասցրել եք աղետի, որ բոլորս գլորվում ենք անդունդ, սրանք ասում են` մեզ դա չի հետաքրքրում, դու փող տուր:
Մարդիկ ահազանգում են, որ հիվանդանցներում արդեն ազատ մահճակալներ չկան, մարդիկ չեն կարողանում բուժօգնություն ստանալ և տանը անօգնական նստած իրենց մահվանն են սպասում, սրանք ասում են` կապ չունի, փող տվեք: