Search
Close this search box.

Նոր ռեկորդ. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 766 դեպք. նոր տվյալներ

Հայաստանում հունիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13 130-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 190 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունիսի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 69 է:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 272-ի: