Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Հայաստանում ռեկորդային թվով մարդ է վարակվել կորոնավիրուսով. մահացել է 7 մարդ. նոր տվյալներ

Հայաստանում մայիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 460 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8676-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 120 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Մայիսի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 45 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 165-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 10 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3287, փաստացի բուժվողներինը՝ 5214 (մեկ օրում ավելացել է 442-ով): Մեկ օրում թեստավորվել է 1111 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 56042 քաղաքացի: