Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ . Պապիկը՝ Միշիկից, թոռնիկը՝ տատիկից, մուկն էլ, ամենակարևորը՝ մուկը վերջից քաշի, չեն պլստալու․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ կոռուպցիոներները վերջին օրերի իրադարձությունների արդյունքում «կսսկվեն»։ Այս մասին նա ասաց այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ «Քրեական գործում ներգրավված մեղադրյալի պաշտպանական թիմին օրենքով սահմանված կարգով փոխանցվել են տեղեկություններ, որով մեղադրյալը և նրա ընտանիքը պիտի իմանան, թե ինչ խորը ցեխի մեջ են իրենք, որից դուրս պրծնել չեն կարողանալու։

Ասենք՝ Սերժ Սարգսյանը, մնացածը, իրենք բոլորը, պապիկը՝ շաղգամից, տատիկը՝ Միշիկից, տատիկը՝ պապիկից, փիսոն՝ պապիկից, թոռնիկը՝ տատիկից և, ամենակարևորը, մուկն էլ վերջից քաշի, մեկ ա՝ չեն պլստալու»,- ասաց Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։