Հայաստանում վերջին մեկ օրվա ընթացքում այլ պատճառով 6 մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։ Այս մասին հայտնում են ԱՆ-ից:
31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է։