Search
Close this search box.

Նախարար Թորոսյանը տեղեկացնում է

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է. «Մեկ ամսում կառուցված և հագեցած մոդուլային համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետը սկսեց գործել մեր ինֆեկցիոն հիվանդանոցում, որպեսզի թեստավորումից բացի նաև օբյեկտիվ տվյալներ ունենանք պացիենտների թոքերի մասին հենց ընդունման պահից»: