ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Հարավից Ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված, մայիսի 23-25-ին հատկապես կեսօրից հետո հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վրկ, առանձին բնակավայրերում 30-35մ/վրկ, որը համարվում է վտանգավոր օդերևութաբանական երևույթ։
Երևանում և Արարատյան դաշտում քամու առավելագույն արագությունը կանխատեսվում է մայիսի 24-25-ին, 20-22մ/վրկ։
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»:
Հանրապետության տարածքում՝
Մայիսի 23-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 24-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ը կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մայիսի 23-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-25-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ։