Search
Close this search box.

Արցախում ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը. նոր տեղեկություններ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ` ստացվել են նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման նպատակով նախօրեին ՀՀ ուղարկված 30 փորձանմուշի հետազոտության պատասխանները, որոնց համաձայն 26 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքները բացասական են:

Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են: