Search
Close this search box.

Պարետը նոր սահմանափակում է մտցրել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրում կիրառել հետևյալ սահմանափակումները.

ա/ Սահմանել բնակավայրի վարչական սահման մուտք գործելու և վարչական
սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային
միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների,
պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման,
գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով
անձանց տեղաշարժի և Մ2 միջպետական և դեպի Խաչիկ բնակավայր տանող
ճանապարհներով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության.

բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Արենի բնակավայր մուտք գործելու
սահմանափակումից բացառություն սահմանել մինչև 2020 թվականի մայիսի 17-ը՝ ժամը
08:00-ն, Արենի բնակավայրում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի
բնակվող անձանց մուտքի համար.

գ/ «Սույն կետի «ա» ենթակետով սահմանված գյուղատնտեսական և այգեգործական
աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ելքն ու մուտքը թույլատրել միայն
Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցչի կողմից ստորագրված՝ սույն որոշման
հավելվածով սահմանված ձևանմուշի առկայության դեպքում.
դ/ «Սույն կետի «ա» ենթակետով սահմանված՝ Մ2 միջպետական և դեպի Խաչիկ
բնակավայր տանող ճանապարհներով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության
վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից Արենի բնակավայրի ներսում
սահմանել վերակարգեր և բացառել երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը
Արենի բնակավայրի վարչական սահմաններում.

ե/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային
անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում
տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Արենի բնակավայրի վարչական
տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու
նպատակով.

2. Սահմանել Արենի բնակավայրում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն Աղյուսակ 1-ի:

3. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը.

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 22:00-ին, և գործում է մինչև 2020 թվականի մայիսի 26-ը՝ ժամը 23։59-ը: