Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ նշանակվել են մի շարք նախարարների առաջին տեղակալներ։
Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ։ Նա ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:
Արա Նազարյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ։ Նա ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:
Գոռ Մելիքյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ։ Նա ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից: