Search
Close this search box.

Բաքուն եւս մեկ անգամ չարաշահեց ԼՂ խնդրի հետ կապ չունեցող կոնֆերանսը. ԱԳՆ խոսնակ

Բաքուն եւս մեկ անգամ չարաշահեց ԼՂ խնդրի հետ կապ չունեցող Պալերմոյում անցկացվող կոնֆերանսը էժանագին մանիպուլյացիաներով,  Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի նման պահվածքը նպատակ ուներ շեղել ուշադրությունն այդ երկրի լվացքատան պատմության հետեւանքով աշխարհով  մեկ նվաստացումից, ինչը կոռուպցիոն ու ագրեսիվ քրեական քաղաքականության հետեւանք է:

Նշենք, որ Պալերմոյում այսօր մեկնարկել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախարարական համաժողովը, որը նվիրված է փախստականների եւ միգրացիոն հոսքերին։