Search
Close this search box.

«Ժամանակ» . «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չեն հանձնվում

թերթը գրում է. «Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նախարարության աշխատակազմին հաճախ հանկարծակիի է բերում իր կադրային «կրեածիվով»: Որոշ վարչությունների մասնագետ պետերին մտադրվել է փոխարինել յուրային ֆինանսիստներով և հորդորել է նրանց ազատման դիմումներ գրել: Երկարամյա աշխատակիցները նախարարի անօրինական «հորդորը» չեն կատարել՝ հիմնավորելով, որ քաղծառայող են, և իրենց առանց պատճառի ոչ ոք իրավունք չունի պաշտոնից հեռացնել:

Ալթունյանն իր գործելաոճին հարազատ՝ որոշել է հարցը լուծել կարճ ճանապարհով և յուրայինին էլ է տեղավորել նույն վարչությունում աշխատանքի՝ այսպես ասած, «վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի» կարգավիճակով, մինչև որ կգրվի երկար սպասված ազատման դիմումը: Այս նույն մոտեցումը դեռևս ամիսներ առաջ փորձել է կիրառել լիցենզիաների վարչության պետ Կարեն Կոստանյանի՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի եղբոր նկատմամբ, սակայն անհաջողության է մատնվել։

Ալթունյանի «նոր զոհերը» որոշել են չհանձնվել: Ի դեպ, նախարարի սև ցուցակում հայտնվելու համար բավական է նրան անհանգստացնել ոլորտային՝ առողջապահական հարցերով»։

 Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: