Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտուշ պապիկի բնակարանը կվերանորոգեն. նոր մանրամասներ

Ֆեյսբուքյան օգտատեր Հովիկ Հունանյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում, պատմել է, որ Ապրիլի 24–ից հայտնի դարձած Արտուշ պապին իրենք տեղափոխում են ժամանակավոր բնակարան, որպեսզի վերանորոգեն նրա անմխիթար վիճակում գտնվող բնակարանը։

«Բնակարանը վերանորոգելու ենք ընկերներով։ Այդ ընթացքում նա կբնակվի իր բարեկամի տանը՝ Ավանում»,– ասել է նա։

Նա նաև դիմել է բոլոր քաղաքացիներին՝ խնդրելով օգնել լուծել Արտուշ պապի խնդիրները բնակարանում, որտեղ, նրա խոսքով, չկա լույս, գազ, ջուր։

Նշենք, որ 82–ամյա Արտուշ պապը ճանաչված դարձավ, երբ Ապրիլի 24–ին, անտեղյակ գործող սահմանափակումներին ծաղիկները ձեռքին փորձում էր բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության նահատակների հիշատակին։ Ոստիկանները նրան թույլ չէին տվել բարձրանալ, ինչը քննադատության ալիք էր բարձրացրել հասարակության շրջանում։ Արդյունքում գիշերը ժամը երկուսին վարչապետի հանձնարարությամբ մի ոստիկան նրան ուղեկցեց հուշահամալիր, որտեղ Արտուշ պապը ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ։