Search
Close this search box.

Կորեական կազմակերպության ղեկավարը հերքել է Կիմ Չեն Ընի մահվան մասին լուրերը

«Մեր մարշալ Կիմ Չեն Ընի առողջական ծանր վիճակի մասին տեղեկատվությունը կեղծ է և չարամիտ»,- հայտարարել է դիվանագետը գործակալությանը:

Ավելի վաղ Հոնկոնգի HKSTV արբանյակային հեռարձակման ընկերության փոխնախագահ Ցին Ֆենը Weibo սոցիալական ցանցի իր էջում հաղորդել էր Կիմ Չեն Ընի մահվան մասին: Նրա խոսքով` այդ տեղեկությունը հաստատել է Հյուսիսային Կորեայի «հեղինակավոր» աղբյուրը:

Ճապոնական ԶԼՄ-ները ևս հաստատում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սրտի վիրահատությունից հետո գտնվում է «վեգետատիվ վիճակում»:

Համաձայն չհաստատված վարկածներից մեկի` Կիմ Չեն Ընը մահացել է սրտի անհաջող վիրահատությունից հետո: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ վիրաբույժի ձեռքերն ուժեղ դողացել են:

Այս Բաժնից