Search
Close this search box.

Պարետը նոր արգելք է կիրառել

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշման հիման վրա, հաշվի առնելով 2020 թվականի ապրիլի 22-ին և 23-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները, 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) Արմեն ՕՍՍ» ՍՊԸ, ք. Երևան, Մարգարյան 22/4.

2) Էլմիրա Միրզոյան» Ա/Ձ, ք. Երևան, Մարգարյան 12/1.

3) «Մարինե Բաղդասարյան» Ա/Ձ, ք. Երևան, Մարգարյան 16/1.

4) «Աիդա Հովհաննիսյան» Ա/Ձ, ք. Երևան, Աջափնյակ թաղամաս, Շինարարների 29/1

5) «Նորայր Գրիգորյան» Ա/Ձ, ք. Երևան, Թոթովենց 14/1:

Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը։