Search
Close this search box.

Բժշկական կենտրոնի մեկ տասնյակից ավելի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել. հիվանդանոցն այսօրվանից չի աշխատում

ArmDaily.am-ի տեղեկություններով Վարդենիսի ԲԿ-ն այսօրվանից չի աշխատում: Երեկ հիվանդանոցում գտնվող բոլոր հիվանդներին դուրս են գրել ու աշխատակիցներին տեղեկացրել, որ չեն աշխատելու:

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոցի արդեն 12 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Աշխատակիցների մեծ մասն ինքնամեկուսացված են:

Աղբյուրի հաղորդմամբ՝ չհաջողվեց կապ հաստատել մարզպետի, հիվանդանոցի տնօրենի կամ Վարդենիսի քաղաքապետի հետ, նրանք հեռախոսազանգերին չեն պատասխանում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ առանձին դեպքերով մեկնաբանություն չեն տալիս և առաջարկել են դիմել մարզպետարան կամ Վարդենիսի քաղաքապետարան, քանի որ հենց մարզպետարանն է առաջինը հայտարարել մարզում կորոնավիրուսի դեպքի մասին:

Այս Բաժնից