Search
Close this search box.

ՖՈՏՈ. Կասկադյորական ավտովթար Արարատի մարզում. կան վիրավորներ

Երեկ՝ ապրիլի 20-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Mercedes C 180 մակնիշի 35 NT 431 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արգավանդ-Գեղանիստ ավտոճանապարհի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության քարե պատին, կոտրել մի հատված, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել գազատար խողովակի համար նախատեսված մի քանի հենասյուների, դրանք նույնպես կոտրել, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Այս Բաժնից