Search
Close this search box.

Հրատապ. Կորոնավիրուսից քաղաքացի է մահացել

Մարալիկում երեկ գիշեր 90-ամյա տղամարդ է մահացել, նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Նախօրեին նմուշառում է իրականացվել տան պայմաններում՝ կորոնավիրուսային հիվանդության արդյունքը եղել է դրական, մի քանի ժամ անց նա մահացել է։

«Նա տանն է եղել, քանի որ առողջականը վատ էր, այս ընթացքում իրենք հրաժարվել են հոսպիտալացնելուց, մենք որոշել ենք տանը նմուշառել, որպեսզի տեսնեինք վիճակը և ըստ դրա մնացած գործողություններն իրականացնեինք»,- հայտնեց Տիգրան Պետրոսյանը։