Search
Close this search box.

Նախկին նախարար է մահացել. ֆոտո

Մահացել է նախկին նախարար Մարատ Ալեքսանյանը

Երկարատև ու ծանր հիվանդությունից 70 տարեկան հասակում մահացել է արդարադատության նախկին նախարար Մարատ Ալեքսանյանը:

Ալեքսանյանը 1971-1984թթ. ընտրովի և նշանակովի պաշտոններ է վարել կոմերիտմիության և կոմունիստական կուսակցության Աբովյանի մի շարք շրջկոմներում:
1984-1990թթ. աշխատել է Աբովյանի միջշրջանային դատախազությունում:
1991995թ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1995թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
1996թ փետրվարից-1998թ. ապրիլը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը:

ՀՀ նախագահի հրամանագրով Մարատ Ալեքսանյանին շնորհվել է ՀՀ արդարադատության պետական խորհրդականի բարձր կոչում: