Search
Close this search box.

Գագիկ Սուրենյանի գրառումն ու եղանակի տեսությունը

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ, նկատել ե՞ք, գարունը կիսվեց, բայց դեռ ամպը չի որոտացել»:

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 19-ի կեսօրից հետո, 20-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-23-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 19-ի կեսօրից հետո, 20-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։