Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը նիստի ավարտից հետո կրկին պատասխանեց լրագրողների հարցերին

«Նիստն ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Ես շատ ուրախ եմ որ կարողացել եմ նաև լրացուցիչ տեղեկություններ հայտնել Ապրիլյան ռազմական գործողությունների մասին»,- ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սարգսյանը այլ մանրամասներ չներկայացրեց հանդիպումից և չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին: Նա նշեց, որ երբ արտակարգ դրությունն ավարատվի կպատասխանի բոլոր հուզող հարցերին:

Անդրադառնալով քառօրյայի վերաբերյալ հնչող տարբեր մեկնաբանություններին՝ Սարգսյանն ասաց. «Ես չեմ ղեկավարվել դավադրությունների տեսություններով, ոչ ենթադրում եմ, որ ամբողջ աշխարհը այդ թվում՝ մեր դաշնակիցները, գործընկերները, դավադրություններ են հյուսում մեր ժողովրդի շուրջ: Չկա այդպիսի բան: Բոլորին էլ խորհուրդ եմ տալիս չղեկավարվել այդ տեսություններով:

Խոստանում եմ՝ ինչքան ժամանակ ցանկանաք, ինչպիսի հարց ցանկանաք, բոլոր հարցերին պատասխանելու եմ արտակարգ դրության ավարտից հետո»:

Այս Բաժնից